Անգլիայում Արևմտյան Սասեքսի 68-ամյա կոլեկցիոները ցանկացել է Հարի Փոթերի մասին գիրքը նետել ցածր որակի շապիկի պատճառով, սակայն հետագայում այդ հրատարակությունն աճուրդում վաճառել է գրեթե 90 հազար դոլարով: Այս մասին հայտնում է Insider-ը։
Բրիտանացին 1997 թվականին 12,99 ֆունտ սթերլինգով (16,94 դոլար) ձեռք է բերել «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակությունը:
Տարիներ անց նա այդ գիրքը աճուրդում վաճառել է 69 հազար ֆունտով (89 966 դոլար):
Տղամարդը պատվիրել է «Հարի Փոթերի» այս հրատարակությունը գրախանութում և սարսափելի հիասթափված է եղել, երբ գիրքը եկել է առանց լավ որակի կազմի:
Նրա խոսքով՝ գնումից մեկ տարի անց գիրքը հայտնի է դարձել, և նրա դուստրը նրանից խնդրել է գիրքը կարդալ։ Կոլեկցիոները հրաժարվել է և նոր օրինակ է գնել։
Բրիտանացին նշել է, որ զգալի ջանքեր է գործադրել առաջին հրատարակությունը գերազանց վիճակում պահպանելու համար, քանի որ, նրա խոսքով, գիրքը պատրաստված է եղել «ցածր որակի» թղթից:
Աճուրդում նշել են, որ գիրքը վաճառել են ամենաբարձր գնով: «Սա «Փիլիսոփայական քարի« լավագույն առաջին հրատարակությունն էր, որը ես երբևէ տեսել եմ»,-ասել է աճուրդավար Ջիմ Սպենսերը: