Ադրբեջանի ԶՈՒ-ն անակնկալ ստուգումներ է անցկացրել Շուշիում և Հադրութում տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստվածության վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է երկրի պաշտպանության նախարարությունը, Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը այցելել է նշված ստորաբաժանումներ՝ մարտական պատրաստվածությունը հանկարծակի ստուգելու նպատակով:
«Մշակվել են տագնապով բարձրացված ստորաբաժանումները մարտական բարձր պատրաստականության բերելու, հրամանատարների կողմից օպերատիվ որոշումներ կայացնելու և ուժերի կիրառման, մարտական հերթապահության ամրապնդման և այլ գործողություններ կատարելու գործնական ունակությունները», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Քերիմ Վելիևը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան լիազոր անձանց՝ մարտական, ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստականության, զինվորական կարգապահության ամրապնդման և նյութատեխնիկական ապահովման հարցերի շուրջ:
Նա ծանոթացել է նաև «Կոմանդոս» զորամասերից մեկում ստեղծված պայմաններին, որտեղ հանդիպել է անձնակազմի հետ և ծառայողական խորհրդակցություն անցկացրել հրամանատարական կազմի մասնակցությամբ: