Այսօր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման դեպքեր են գրանցվել։ Հոսպիտալացվել է 3 քաղաքացի, հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Մարտի 20-ին ժամը 14:20-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 14:10-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ Ն.Հ.-ն (ծնված 1951թ.) և Մ. Պ.-ն (ծնված 1992 թ.) իսկ ժամը 14:20-ին նույն հասցեի բնակիչ՝ Մ. Հ.-ն (ծնված 1969թ.):
Մեկնած տեղամասային տեսուչ Հ. Ադամյանը պարզել է, որ նշված անձինք թունավոորումը ստացել են նույն օրը՝ ժամը 13:40-ի սահմաններում, իրենց տան բաղնիքում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Նրանցից 2-ի առողջական վիճակը բավարար է, իսկ Ն.Հ.-ին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և գտնվում է բժիշկների վերահսկողության տակ»,- նշվում է հաղորդագրության մեջ։