Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ զոհվել է ազգությամբ հայ Արման Ղազարյանը։ Այս մասին հայտնել են Ուլան-Ուդեի հայկական համայնքից։
«Բուրյաթիայի հայկական Սփյուռքը ևս մեկ հերոս կորցրեց Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ։ Հերոսաբար զոհվել է Արման Հարությունի Ղազարյանը», – ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ զոհված զինծառայողը 29 տարեկան էր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Ուկրաինայում հայազգի զինծառայողներ Դավիթ Հարությունյանի և Հակոբ Ղազարյանի մահվան մասին: