Քարագլուխ բարձունքը մեր զինված ուժերի վերահսկողության տակ է, մնացած բոլոր տեղեկատվությունները իրականությանը չեն համապատասխանում:
Այս մասին գրում է արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։
Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: