ՌԴ խաղաղապահ ուժերը, լինելով հրադադարի պահպանման երաշխավորը, պարտավոր են իրագործել միջոցառումներ՝ կանխելու հետագա գործողությունները։ Այս մասին «Հանրային» հ/ը հետ հարցազրույցում նշել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։
«Այդ հատվածում «հայելային» հետքաշման պայմանավորվածություն կար, և այդ հատվածում ՌԴ ԶՈւ պահպանության տակ գտնվող դիրքերը պետք է լինեին։ Ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները կարողացել են հայտնվել ՌԴ ԶՈւ թիկունքում և հայկական գյուղերից մեկի մատույցներում։ Սա բնակչության անվտանգության հարցն էր։ Սա լարվածություն էր, որ պետք է կարգավորվեր ուժային միջամտության արդյունքում։ Այդ մանդատն այս պահին ուներ ՌԴ ԶՈւ խաղաղապահ ուժերը»,-նշել է Քոչարյանը։
Ըստ գործչի՝ խաղաղապահ ուժերից պետք չէ միայն լոգիստիկ հարցերով լուծումներ։ «Նման դեպքերում խաղաղապահ ուժերը պարտավոր են ցույց տալ իրենց խաղաղապահ մանդատի ուժը»,-ընդգծել է Քոչարյանը։