Հարավային Օսիայի զինծառայողները մեկնել են Դոնբաս՝ մասնակցելու ռուսական հատուկ գործողությանը։ Այս մասին հայտնել է Հանրապետության Նախագահ Անատոլի Բիբիլովը, փոխանցում է РИА новости – ն:
«Մեր տղաները գնում են զինվորական պարտքը կատարելու հպարտ բարձրացրած դրոշով: Շփվեցի նրանց հետ, զգացի նրանց բարձր մարտական ոգին: Նրանք շատ լավ հասկանում են, որ գնում են պաշտպանելու Ռուսաստանը, գնում են պաշտպանելու նաև Օսիան: Որովհետև եթե ֆաշիզմը չխեղդվի հեռավոր սահմաններին, վաղը այն կդրսևորի մեր հայրենիքի նկատմամբ։ Առա՛ջ։ Վերադարձեք կենդանի հաղթանակով», – ասված է Բիբիլովի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն է սկսել փետրվարի 24-ին: