Բոսֆորի նեղուցում ական հայտնաբերելուց հետո Թուրքիան գիշերային ժամերին ձկնորսության արգելք է սահմանել Սև ծովի ջրատարածքում, հաղորդում է ТАСС-ը:
«Մեր ձկնորսների և մեր ժողովրդի կյանքի և ունեցվածքի անվտանգության համար այսօրվանից (2022 թվականի մարտի 26) մինչև հաջորդ հայտարարությունը արգելք է սահմանվում Սև ծովի ջրերում` Բոգարիայի և Կեֆքենի միջև ընկած տարածքում՝ բոլոր տեսակի ձկնորսության համար», – գործակալությունը մեջբերում է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարության հաղորդագրությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արտաքնապես ական հիշեցնող օբյեկտ է հայտնաբերվել էր Սև ծովում: Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ օբյեկտը ական է եղել, որը հաջողությամբ չեզոքացվել է։ Նշվում է, որ Բոսֆորի վրայով նավերի երթևեկությունը դադարեցվել է և կրկին վերականգնվել է։