ՀՀ-ում ոչ գյուղատնտեսական անշարժ գույք կարող է ձեռք բերել ցանկացած պետության քաղաքացի։ Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի 72 քաղաքացի 2002 թվականից մինչ այժմ Հայաստանում ձեռք է բերել անշարժ գույք։ Դրանց մի մասը բնակարաններ են, մյուսը հասարակական փոքր օբյեկտներ։
«Ադրբեջանի քաղաքացիները, երբ Հայաստանում գույք են ձեռք բերում, ունենում են ճամփորդական անձնագրեր, որևէ այլ քաղաքացի չի գալիս իր այն անձնագրով գույք ձեռք բերում։ Նա մեզ մոտ ստանում է համապատասխան անձնագիր, որի ընթացքում ձեր բոլոր մտավախությունները փարատվում են, քանի որ եթե ունի ճամփորդական անձագիր, ապա ամեն ինչ կոպիտ ասած՝ տեղը-տեղին է»,- ասաց Թովմասյանը՝ նշելով, որ այդպիսի քաղաքացիները ՀՀ-ում 5-6ն են։
Հարցին, թե ինչ է ճամփորդական անձնագիրը, Թովմասյանը չպատասխանեց՝ նշելով, որ ֆդա իր ոլորտին չի առնչվում։
Մանրամասները՝ տեսանյութում։