Կրեմլն անհրաժեշտ է համարում, որպեսզի բոլոր կողմերը պահպանեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին խաղաղապահների լրացուցիչ զորախմբի ուղարկման հնարավորության հարցը պետք է տա ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է TACC-ը։
«Այդ հարցը պետք է տալ մեր զինվորականներին: Նրանք կապի մեջ են ադրբեջանական և հայկական կողմերի հետ: Այժմ գլխավորն այն է, որ բոլոր կողմերը շարունակեն պահպանել համապատասխան պայմանավորվածությունները»,- երկուշաբթի լրագրողներին ասաց նա:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը, կապված հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի հետ, դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ուղղությամբ և ավելացնել Արցախում խաղաղապահ զորամիավորումների թիվը։