ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Հարավային Կովկաս:
Այս մասին հայտնում է ԵԱՀԿ կայքը։ Հայաստան այցի ընթացքում ԵԱՀԿ նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:
Հաղորդագրության համաձայն, տարածաշրջանային այցը նվիրված կլինի «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ համագործակցության, երկխոսության և կայունության խթանմանը»: