Հայտնի գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, այլևս Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահը չէ։ Այս մասին ասվում է Ֆեդերացիայի հայտարարության մեջ։
Նշվում է, որ ՀՄՖ-ն դադարեցնում է համագործակցությունը նրա հետ։
Հիշեցնենք, որ բալետի նախկին պարուհի Նատալյա Ռոտենբերգը գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ է նշանակվել այս տարվա փետրվարի 4-ին։