Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Ստամբուլում հանդիպել է թուրքական Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրողի գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարի հետ։
Պոդոլյակը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ Bayraktar-ները «իդեալական կատարում են ցանկացած խնդիր՝ աննկատ, սարսափազդու, ավերիչ» և շնորհակալություն հայտնել անօդաչու սարքի ստեղծողներին: