Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջեյմս Հեփին մեկօրյա այցով Բաքվում է։ Սա այս երկրի պաշտպանության նախարարի առաջին այցն է Ադրբեջան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը։
Այցի ընթացքում հանդիպումներ կանցկացվեն Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Քննարկման հիմնական թեմաները կլինեն պաշտպանության ոլորտում Միացյալ Թագավորության և Ադրբեջանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունը, Ուկրաինայում տիրող իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված խնդիրները և խաղաղ գործընթացի վիճակը։