Սլովենիայում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը պարտության մատնեց իսլանդացի Գուդմունդում Կյարտանսոնին, որը 4 հաղթանակից հետո միանձնյա առաջատարն էր, հայտնում է News.am-ը։
Հայաստանի ներկայացուցիչն այժմ 4,5 միավորով բաժանում է առաջինից 5-րդ տեղերը թուրք Էմրե Ջանի, գերմանացի Մատիաս Բլյուբաումի, ուկրաինացի Յուրի Կուզուբովի եւ վրացի Բաադուր Ջոբավայի հետ։
Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Հայկ Մ․ Մարտիրոսյանը առաջատարներից հետ են կեսական միավոր։