Այս օրերին Սերբիայում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում չորս հայ մարզիկներ դուրս են եկել եզրափակիչ։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, եզրափակիչ մենամարտերը կկայանան ապրիլի 2-ին։ Իրենց քաշային կարգերում առաջին տեղերի համար կպայքարեն Արթուր Բազեյանը (մինչև 57 կգ), Կարեն Տոնականյանը (մինչև 60 կգ), Նարեկ Մանասյանը (մինչև 92 կգ) և Դավիթ Չալոյանը (գերծանր քաշային)։
Բազեյանի մրցակիցը միջազգային մրցաշարի եզրափակչում կլինի Ղրղզստանի ներկայացուցիչը, եզրափակչի մեր մյուս մասնակիցներինը՝ սերբ բռնցքամարտիկները։