ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, որը վերնագրել է «Արդյո՞ք «սրբություն» եզրույթի տակ չենք թաքցնում մեր սեփական թուլություններն ու մեղքերը»։
Նա հիշեցրել է, որ այսօր 2016 թվականի Ապրիլյան պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի օրն է։
«Եթե օրվա ընթացքում խոսենք նաև նրանց ապրող հարազատների մասին, իրենք իրենց երկնքում ավելի լավ կզգան, վստահ եմ»,- տեսանյութին կից գրել է Հակոբյանը։