Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Գաբրիել Սարգսյանը խաղացված 7 մրցախաղից հետո 2-րդ հորիզոնականում է։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Սլովենիայի Կատեզ Թերմե քաղաքում շարունակվում է Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը։ 7-րդ մրցախաղում Գաբրիել Սարգսյանին հաջողվեց սև խաղաքարերով առավելության հասնել Վրաստանի լավագույն շախմատիստ Ջոբավա Բաադուրի նկատմամբ և 6 միավորով միանձնյա ընթանալ 2-րդ հորիզոնականով։
Հայ շախմատիստներից Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը իրենց խաղերն ավարտեցին խաղաղ արդյունքով։ Սամվել Տեր-Սահակյանը 5,5 միավորով 7-րդ հորիզոնականում է։