Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին հրաժարական է տվել։ Այս մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Զալկալիանին կշարունակի պաշտոնավարել ԱՄՆ-ում որպես դեսպան։
Դավիդ Զալկալիանին Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հունիսի 21-ից, իսկ 2021 թվականի հունվարի 21-ից Վրաստանի փոխվարչապետն էր։
Մինչ այդ՝ 2012 թվականին, Զալկալիանին նշանակվել էր արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ 2015 թվականին նա շարունակել է իր գործունեությունը որպես Լևան Միքելաձեի նորաստեղծ հիմնադրամի գործադիր տնօրեն։ 2016-2018 թվականներին Զալկալիանին կրկին զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
Նշենք, որ այդ պաշտոնում Զալկալիանիին կփոխարինի Իլիա Դարչիաշվիլին։ Այս մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։