Փոխհրաձգություն է տեղի ունեցել ադրբեջանա-իրանական սահմանին։ Sputnik․az-ի փոխանցմամբ՝ սահմանապահները սպանել են խախտողներից մեկին, հինգ հոգի փախել է։ Իրանի մահացած քաղաքացու մոտ հայտնաբերվել է Կալաշնիկով ինքնաձիգ և ավելի քան 32 կգ թմրանյութ։
Ավելի ուշ անօդաչու թռչող սարքի օգնությամբ հայտնաբերել և բերման են ենթարկել ևս մեկ իրավախախտի՝ նույնպես Իրանի քաղաքացի։