Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը երկարաձգել է մինչև ապրիլի 13-ը թռիչքների սահմանափակումները երկրի հարավային և կենտրոնական հատվածներում գտնվող որոշ օդանավակայաններ, ասվում է Դաշնային գործակալության հաղորդագրության մեջ։
«Երկարաձգվել է Ռուսաստանի հարավային և կենտրոնական մասի ռուսական օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը։ Ռուսաստանի 11 օդանավակայանների թռիչքների ժամանակավոր սահմանափակումները երկարացվել են մինչև 2022 թվականի ապրիլի 13-ը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 03:00-ն։
Սահմանափակումներ կգործեն Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում։
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին 2022 թվականի փետրվարի 24-ից Ռուսաստանը փակել է երկրի հարավում գտնվող իր օդային տարածքի մի մասը քաղաքացիական ինքնաթիռների համար։