Անհայտ անձինք չորեքշաբթի առավոտյան փորձել են հրկիզել Կոմո լճի վրա գտնվող վիլլան։ Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ La Repubblica թերթին հղումով, խոսքը Մենաջո քաղաքում անշարժ գույքի մասին է, որի վրա Իտալիայի իշխանությունները կալանք են դրել ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին ուկրաինական իրադարձությունների հետ կապված ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկելուց հետո։
«Կարաբիներների հետաքննությունը շարունակվում է, բայց մենք արդեն կարող ենք ասել, որ վանդալները լուրջ վնաս չեն պատճառել»,- ասել է Մենաջոյի քաղաքապետ Միքել Սպաջյարին,- «Վիլլան ներկայումս դատարկ է․․․ Սկզբունքորեն դա կարող էր լինել ցուցադրական գործողություն, որը, բարեբախտաբար, ոչ մի լուրջ հետևանք չտվեց»։
Նշվում է, որ հրդեհի մասին հայտնել են անցորդները, ժամանած հրշեջներն արագ մարել են կրակը։ Հավանական հրկիզման մասին է վկայում այն փաստը, որ տեղում անվադողեր են հայտնաբերվել, գրում է թերթը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, մարտի 5-ին Իտալիայի Իտալիայի ֆինանսական գվարդիայի (Էկոնոմիկայի նախարարության էներգաբլոկ) աշխատակիցները Կոմո լճում կալանել են Սոլովյովի երկու վիլլա՝ մոտավորապես 8 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ։