Նախօրեին «Էվերտոն»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումից հետո Ռոնալդուն պատահաբար կոտրել էր աուտիզմով 14-ամյա երկրպագուի հեռախոսը, գրում է peopletalk.ru-ն։
Տղայի մայրը խիստ կտրուկ է արտահայտվել ֆուտբոլիստի հասցեին՝ մեղադրելով նրան, որ իր որդին այլևս երբեք չի ցանկանա գնալ խաղեր դիտելու։ «Ռոնալդուն սարսափելի, սարսափելի տեսքով էր քայլում, նա հարվածեց որդուս այն ձեռքին, որում հեռախոսն էր և առաջ գնաց։ Դուք կարող եք տեսնել, թե ինչ կապտուկ ունի: Պարզապես չեմ կարող հավատալ, որ այդ մասին եմ խոսում։ Ես լաց եղա, ցնցված էի: Ջեյքոբը շոկի մեջ էր. նա աուտիզմ և դիսպրակսիա ունի», – նշել է կինը։
Կինը հավելել է, որ տղան Ռոնալդուի երկրպագուն է, բայց հիմա չգիտի, թե ինչպես նա կկարողանա դիմանալ այդ «հարվածին»: «Որդիս անընդհատ ասում էր՝ այնտեղ Ռոնալդուն է լինելու։ Նա աուտիզմով տղա է, որը հարձակման է ենթարկվել ֆուտբոլիստի կողմից։ Դա իմ՝ որպես մոր, դիրքորոշումն է»,- ավարտել է նա։
Ի դեպ, Ռոնալդուն արդեն հրապարակային ներողություն է խնդրել ընտանիքից և հրավիրել է նրանց հաջորդ հանդիպմանը։ Սակայն, չնայած դրան, տղայի մայրն արդեն դիմում է գրել ոստիկանություն։ Աշխատակիցներն արդեն հետաքննություն են անցկացնում։