ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետքարտուղար Ջեյմս Քլևերլիի հետ երկկողմ քննարկել է համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության ջանքերին աջակցելու հարցը։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսի հաղորդագրության մեջ։
Շերմանը և Քլևերլին սերտորեն համագործակցում են Կրեմլին պատասխանատվության ենթարկելու համար Պուտինի՝ Ուկրաինայի դեմ հրահրված և չարդարացված պատերազմում իր գործողությունների համար:
Պետքարտուղարի տեղակալը և պետքարտուղար Քլևերլին քննարկել է նաև երկկողմ համագործակցությունը՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության և հաշտեցման ջանքերին: