Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը փորձում է ռազմական լարվածության իրավիճակը պահել սահմանի երկայնքով՝ դեմարկացիայի գործընթացում Հայաստանի նկատմամբ թաքնված կամ անթաքույց տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ Այս մասին ԱԺ-ում ծրագրի կատարողականը ներկայացնելիս ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ դեմարկացիան բարդ գործընթաց է, որը կարող է տևել մինչև 20 տարի և ավելի, ինչպես, օրինակ, Հայաստանի ու Վրաստանի կամ Վրաստամնի ու Ադրբեջանի դեպքում է։
Այնուամենայնիվ, ինչպես Փաշինյանը նշեց, երկու կողմերն էլ շահագրգռված են, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիան տեղի ունենա հնարավորինս արագ։ Վարչապետը կարծում է, որ գործընթացին կարելի է ներգրավել միջազգային փորձագետներ այն երկրներից, որտեղ դեմարկացիայի որոշակի փորձ կա։ Առկա է նաև մշակված որոշակի մեթոդոլոգիա՝ ձեռնարկներ, որոնցից կարելի է օգտվել։
Մանրամասները՝ տեսանյութում։