Անցած ամռանը հայտնի է դարձել, որ արքայազն Հարրին ինքնակենսագրություն է գրում, որտեղ նա մանրամասն պատմում է թագավորական ընտանիքում իր կյանքի, եղբոր և հոր հետ հարաբերությունների, մոր մահվան և Մեգանի և որդու հետ պալատը լքելու որոշման մասին:
Շատերը անհանգստանում էին, որ արքայազն Հարրիի գիրքը վատ կանդրադառնա թագուհու հեղինակության վրա։ Բայց վերջինս շտապել է հանգստացնել բոլորին, և պատմել է, որ իր հուշերը չեն ազդի Նորին Մեծության հեղինակության վրա. ավելին, արքայազն Հարրին հոգ է տանում այն մասին, որ գրքի բովանդակությունը ոչ մի կերպ չվիրավորի իր տատիկին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ The Sun հրատարակությունը հաղորդել էր, որ Եղիսաբեթ Երկրորդը դիմել է իրավաբաններին՝ Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի մեղադրանքներից հետո:
Չարլզ III-ի թագադրումը բրիտանացի հարկատուների վրա արժեցել է 72 միլիոն ֆունտ սթերլինգ
ՄԹ թագավոր Չարլզ III-ի և նրա կնոջ՝ Կամիլայի թագադրումը բրիտանացի հարկատուների վրա արժեցել է 72 միլիոն ֆունտ սթերլինգ, հայտնում է...