Եկեք բոլորս հասկանանք իրավիճակի լրջությունը։ Մեր ազգի պարիսպն արդեն խաչքարերով է կառուցված։ Այդ սրբությունները մենք պետք է կարողանան պահել։ Այս մասին Սյունիքի և Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում հայտարարել է Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը։
«Նորից ու նորից ասում եմ՝ թողեք ամեն ինչ, զբաղվենք այսօրվա իրավիճակով։ Հազարավոր թագավորներ, նախագահներ են եկել, գնացել, հողը մնայուն է։ Մենք մինչև վերջ մնացել ենք դիրքերում՝ Կարմրավանից մինչև Մեղրի՝ մոտ 6-8 ամիս դիրքերում ենք»,-հայտնեց նա։