Լեգենդար ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և նրա կնոջ՝ Ջորջինա Ռոդրիգեսի նորածին որդին մահացել է։ Երկվորյակների երկրորդ երեխային՝ աղջնակին, հաջողվել է ողջ մնալ։
Այդ մասին Instagram-ի իր էջում հայտնել է լեգենդար ֆուտբոլիստը։
«Խորին վշտով տեղեկացնում ենք մեր փոքրիկի մահվան մասին: Սա ամենամեծ ցավն է, որը կարող է զգալ ցանկացած ծնող: Միայն մեր աղջկա ծնունդը մեզ ուժ է տալիս ապրել այդ պահը հույսով ու երջանկությամբ»,-նշել է նա։
Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել բժիշկներին և բուժքույրերին ցուցաբերած օգնության և աջակցության համար։
«Մեր տղա, դու մեր հրեշտակն ես։ Մենք քեզ հավերժ կսիրենք», – գրել է նա։
Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդոն արդեն չորս երեխա ունի
Նորածին աղջիկը ֆուտբոլիստի հինգերորդ երեխան է։ Առաջին որդին՝ Կրիշտիանու կրտսերը, ծնվել է 2010 թվականի հունիսի 17-ին անհայտ մորից։ 2017-ի հունիսին Ռոնալդուն երկվորյակներ է ունեցել փոխնակ մորից, երեխաներին անվանել են Եվա և Մատեո։
Ներկայումս նա հարաբերություններ ունի իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ, որից 2017-ի նոյեմբերի 12-ին նա դուստր ունի՝ Ալան Մարտինը։ Դրանից հետո հայտնի է դարձել, որ Ջորջինան երկվորյակների է սպասում։