Հայաստանը ևս մեկ կիսաեզրափակիչի մասնակից ունի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։ Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
1/4 եզրափակիչում իր մրցակցին հաղթեց ու հաջորդ փուլ դուրս եկավ 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, ով գեղեցիկ հաղթանակ տոնեց Լատվիան ներկայացնող Իլյա Յուրսենոկսի նկատմամբ։
Այսպիսով կիսաեզրափակիչում Հայաստանն ունի 3 մասնակից։ Մենք ապահովել ենք առնվազն 3 բրոնզե մեդալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրիկ Իսրայելյանը պարզապես «ռմբահարել էր» Մոնտենեգրոն ներկայացնող մրցակցին և կիսաեզրափակիչում հայտնվել: Բուլղարիայում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության ¼ եզրափակիչում 60 կգ քաշային Իսրայելյանը մրցել էր Տոմիսլավ Ջինովիչի հետ ու պարզապես շնչելու հնարավորություն չէր տվել մրցակցին:
Մեկնարկային վայրկյաններից հայ մարզիկը տարատեսակ հարվածների մի ամբողջ շարան է հասցրել Ջինովիչին և արդեն 20-րդ վայրկյանին մրցավարը հաշիվ էր բացել: