ՄԹ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանն ապրիլի 20-ին այցելել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նախագահ Լինդսի Հոյլին։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջխորհրդարանական հարաբերություններին՝ ընդգծելով երկկողմ համագործակցության ամրապնդման և ընդլայնման կարևորությունը։
Դեսպան Ներսեսյանն անդրադարձավ վերջերս Երևան կատարած այցին` պատգամավոր Թիմ Լոութոնի գլխավորությամբ, հավելելով. «Այս այցը հաջողված էր ոչ միայն Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև բարեկամական հարաբերությունները վերահաստատելու, այլ նաև միջխորհրդարանական հարաբերությունների խորացման և ընդլայնման առումով»: Դեսպանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության ընթացիկ առաջնահերթությունների մասին։
Հոյլին ողջունեց նրա խոսքերը և պատրաստակամություն հայտնեց շարունակել նպաստել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին: