Պայքարել պետք է միշտ, երբ մենք պետություն ենք կորցնում։ Այս մասին ազատության հրապարակում Armenia Today-ի հետ զրույցում ասաց կառավարման փորձաետ Հարություն Մեսրոբյանը։
Ըստ նրա՝ խոսքն այս անգամ ոչ միայն Արցախի, այլ առհասարակ պետություն կորցնելու մասին է։ Եթե խորամուխ լինենք, դանդաղորեն կրկնում ենք Առաջին հանրապետության ճակատագիրը։
Մեսրոբյանը հիշեցրեց անցյալ փետրվարին ընդդիմությանն արված իր զգուշացման մասին, թե մի «բրախեք ընդվզումը գետնին ու վազեք արտահերթ ընտրությունների»։ Հիմա այդ նույն ուժերը հետ են կանչում ժողովրդին ընդվզման, սակայն նրանց արդեն չեն հավատում։
Մեսրոբյանն ասաց՝ 1,5 միլիոն ցեղասպանված հայերից ով որ կուսակցությանն է պատկանել՝ հիմա դժվար է ասելը։ Նրանց թուրքը մի սրով հավասարեցրել է իրար։ Հիմա նույն սցենարն է գալիս։ «Դուք չեք հավատում, որ ցեղասպանությունը կարող է լինել այսօր, այստեղ մեզ հետ, բայց դա այդպես է․ կարո՛ղ է»,- ասաց Մեսրոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։