Տվերում հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական պաշտպանության ուժերի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի շենքում։
Ականատեսների վկայությամբ՝ քաղաքի կենտրոնն ամբողջությամբ արգելափակված է, գրեթե բոլոր հրշեջները արտակարգ իրավիճակի վայրում են, կրակն արագորեն տարածվում է, քանի որ քաղաքում ուժեղ քամի է։
Վերջին տվյալներով՝ երկու մարդ մահացել է, ավելի քան 20 մարդ դիմել է բժշկական օգնության, «Ինտերֆաքս»-ին հայտնել է աղբյուրը։