Մայք Թայսոնը ինքնաթիռում ծեծի է ենթարկել ուղևորին, հաղորդում է TMZ-ը:
Բռնցքամարտիկը Սան Ֆրանցիսկոյից թռչում էր Ֆլորիդա, նրա հետ օդանավում էր, հավանաբար, նրա երկրպագուն, ով իրեն լավ չէր պահում: Մայքը չի դիմացել ուղևորի պահվածքին, ով նստած էր նրա ետևում և սկսել է հարվածել նրա դեմքին։ Տեսանյութը անմիջապես հայտնվել է Համացանցում։ Տուժածը դիմել է ոստիկանություն։