Ակցիայի նախաձեռնողը «5165» շարժման առաջնորդներից Կարին Տոնոյանն է:
Ցուցարարները մոմերով ու պաստառներով մոտ կես ժամ փակել են հրապարակը։ Նրանք նաև ծածանել են Արցախի դրոշը։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում շարունակվում է անժամկետ նստացույցը՝ ընդդեմ Արցախի հարցում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության։