ԱՄՆ նախագահ Բայդենը և նրա վարչակազմը հանձնառու են մարդու իրավունքների պահպանմանն ամբողջ աշխարհում։ Սա նաև ներառում է նման դեպքերի կրկնության բացառումը։ Բայդենի՝ Ցեղասպանության մասին հայտարարությունը մենք շատ ազդեցիկ ենք համարում, կարծում ենք, որ մյուսները ևս կմիանան այս հայտարարություններին։ Ծիծառնակաբերդի հուշահամալիրում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
«Մենք հանձնառու ենք աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը գտնելու հարցում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, որպես ՀՀ բարեկամ ու գործընկեր»,-ասել է նա։
ԱՄՆ դեսպանը նշել է, որ խոսքը բարդ հակամարտույան մասին է․ «Մենք ողջունում ենք Հայաստանի վարչապետի անցած շաբաթվա խոսքը ու կարևոր համարում նրա այդ ուղերձը, բոլոր կողմերին կոչ ենք անում հանդես գալ խաղաղությանը աջակցող նման ուղերձներով»։
Մանրամասները՝ տեսանյութում։