Մոսկվան նշում է Բաքվի և Երևանի հավասարակշռված դիրքորոշումն Ուկրաինայի հարցում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Մենք նշում ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերների հավասարակշռված դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Արևմուտքի կողմից դրա հետ կապված աննախադեպ հակառուսական արշավի վերաբերյալ»,- ասել է Գոնչարը:
Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ Մոսկվան քաջատեղյակ է արտաքին ուժերի ճնշմանը, որին բախվում են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունը։
«Մենք բարձր ենք գնահատում այն փաստը, որ և՛ Բաքվում, և՛ Երևանում արտաքին քաղաքական կուրս կառուցելիս առաջնորդվում են առաջին հերթին սեփական ազգային շահերով»,- ասել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Մոսկվային երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։