Նոյեմբերի 9-ից հետո անվտանգային խնդիրներն ամեն օր ավելանում են։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Այս իշխանությունները հետևողականորեն մեր երկիրը տանումա հայրենազրկման։ Մենք ոչ միայն անվտանգ չենք ապրում, ոչ միայն ապագան մշուշվածա, այլ ամեն հաջորդ օր սոցիալ-տնտեսական և անվտանգային խնդիրներն ավելանում են։ Օրվա իշխանությունն էլ շարունակում է մեղավորներ գտնելու, անըդհատ ստելու քաղաքականությունը»,-նշեց պատգամավորը։