Երաշխավորում եմ, որ դատախազությունում որևէ բան չի արվել զոհված զինծառայողների հարազատների՝ դատախազություն ներկայացրած դիմումի պահաջով։ Այս մասին դատախազության բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Ավելի վաղ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իջավ բողոքարարների մոտ, նրանցից 10 հոգանոց խումբ խնդրեց ձևավորել, ապա ընդհատեց հանդիպումն ու նորից վերադարձավ Դատախազության շենք։ Ծնողները խնդրեցին բացել դահլիճի դռներն ու իրենց բոլորին ընդունել այնտեղ։
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներն ու հարազատները փողոց են դուրս եկել և հավաքվել Ազնավուրի հրապարակում։ Նրանք պահանջում են, որ պետք է պատերազմի և իրենց որդիների սպանության մեղավորները պատժվեն։ Նշենք, որ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ կարող էինք կանխել, կանգնեցնել պատերազմն ավելի վաղ, բայց ունենալու էինք նույն վիճակը, առանց զոհերի։ Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո զոհված զինծառայողների հարազատները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն։
Մանրամասները՝ տեսանյութում։