Այսօր՝ ապրիլի 26-ին, Միացյալ Թագավորություն կատարած այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սըր Սթիվեն Լովգրովի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։
Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները կարևորել են Հայաստանում ընթացող ժողովրդավարական շարունակական բարեփոխումները, որոնք կարևոր դերակատարություն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:
Արմեն Գրիգորյանը իր բրիտանացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան: