Զոհված զինծառայողների ծնողները դատախազության շենքի դիմաց ակցիա են իրականացնում։ Այս մասին հաղորդում է Armenia Today-ի թղթակիցը։
Նշենք, որ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, բայց կունենայինք նույն վիճակը՝ առանց 5000 զոհերի։
Հայտարարության կապակցությամբ զինծառայողները հաղորդում ներկայացրին վարչապետին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ։
Երեկ տեղի ունեցած ակցիայի ժամանակ գլխավոր դատախազը հանդիպեց ծնողների հետ, խնդրեց 10 հոգանոց խումբ ձևավորել ու մուտք գործել դատախազություն՝ իր հետ հանդիպման, իսկ ծնողները պահանջում էին իրենց բոլորին ընդունել դահլիճում։
Մանրամասները՝ տեսանյութում։