Չէինք սպասում, որ Վահե Ղազարյանը նման վերաբերմունք կցուցաբերի որդեկորույս ծնողների նկատմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեցին Դատախազության շենքի մոտ ակցիա իրականացնող զոհված զինծառայողների ծնողները՝ հավելելով, որ ոստիկանությունը թույլ չի տվել վրաններ տեղադրել դատախազության մոտ։
«Ասում են գնացեք դիմացի մայթը՝ հողերի մեջ վրան դնեք։ Բայց մենք կարանք առանց վրանի էլ, մեր զավակները էլ 44 օր առանց վրանների են մնացել»,-նշեց ծնողներից մեկը։
Ծնողներից մեկն էլ նշեց, որ իրենց պայմանն այն է, որ պետք է անհապաղ իրենց տեղեկացնեն իրենց զավակների զոհվելու հանգամանքների քննությունը։