Ապրիլի 30-ը հայտարարվում է համապետական շաբաթօրյակ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ ՏԿԵՆ ղեկավար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ վերջին երկու տարիներին, կորոնավիրուսով պայմանավորված, համապետական շաբաթօրյակներ չեն եղել։ Այժմ գործընթացի մեջ ակտիվորեն ներգրավվել են բոլոր նախարարությունները, մարզպետարանն ու Երևան համայնքը։ Կա հստակ սխեմա, որով գործելու են։ Այն մարզերում, որտեղ եղանակը կխափանի միջոցառումը, շաբաթօրյակը կտեղափոխվի հաջորդ շաբաթ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տհաճ փաստի է բախվում, երբ շաբաթօրյակին աղբը մի վայրից մյուսն է տարվում պարզապես, նա խստիվ զգուշացրեց աղբը միայն աղբավայր տեղափոխել։
Մանրամասները՝ տեսանյութում։