Հայ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի ստուդիայի «Արքայի արկածները» հայկական երկրորդ լիամետրաժ մուլտֆիլմը մայիսի 19-ից կցուցադրվի Ռուսաստանի կինոթատրոններում։ Այս մասին տեղեկանում ենք «Robert Sahakyants Production» ընկերության նախագահ, ռեժիսոր Դավիթ Սահակյանցի FaceBook-յան էջից։
All Media խոշորագույն անկախ դիստրիբյուտորական ընկերություններից մեկը կիսվել է ընտանեկան մուլտֆիլմի նոր պաստառով։ Ֆիլմի հերոսներից մեկին հնչյունավորել է «Comedy Club» հեռուստահաղորդման ռեզիդենտ Գարիկ Խարլամովը։
Սյուժեի համաձայն՝ արեգակնային հեռավոր թագավորության տիրակալը մեկնել է մասնակցելու Օլիմպիական խաղերին։ Նրա հետ Հունաստան է ժամանել իր մեծ ու աղմկոտ ընտանիքը։ Նրանք պետք է իսկական թիմի պես օգնել թագավորին ոչ միայն հաղթանակի, այլև գահը պահպանելու հարցում։
Հայաստանում մուլտֆիլմը հայտնի է «Օլիմպիկոս» անունով։ Անիմացիոն Ֆիլմի ռեժիսորներն են Հայկ և Դավիթ Սահակյանցները։