Եվրամիությունը կարող է շատ ակտիվ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Այս մասին ուրբաթ օրը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«ԵՄ-ն կարող է շատ ակտիվ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Մենք սատարում ենք դրան և արդեն տեսնում ենք մեր աշխատանքի պտուղները։ Բրյուսելը դարձել է իմ հիմնական այցելությունների վայրը»,- ասել է Ալիևը։