Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը Metaratings.ru-ի հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում գեղասահորդուհի, աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևային, ով կիսով չափ հայուհի է, հրավիրել հանդես գալ երկրի ազգային հավաքականի դրոշի ներքո:
«Մենք չէինք ուզում նրան հրավիրել, նման բան չկար։ Հենց մենեջեր Արի Զաքարյանն է նրան ասել, թե ուզում ես գալ ու խաղալ Հայաստանի հավաքականում, բայց ես անձամբ նրա հետ որպես ֆեդերացիայի նախագահ չեմ խոսել։ Ի՞նչ իմաստ ունի նրան հրավիրել, եթե Բաբասյան ազգանունը փոխել է Մեդվեդևի։
Հիմա Եվգենիային էլ չենք պատրաստվում հրավիրել։ Մենք ունենք մեր դպրոցը, որտեղ մարզվում են երիտասարդ և խոստումնալից գեղասահորդներ։ Ավելի լավ է մեծացնել ձեր երեխաներին, ովքեր չեն խուսափում իրենց ազգանունից, քան համոզել որևէ մեկին փոխել իրենց ազգանունը և գալ խաղալու մեր թիմում։ Սա հաստատ չենք անի»,- Metaratings.ru-ին ասել է Ստեփանյանը։
Նշենք, որ Եվգենյա Մեդվեդևայի հայրը գործարար Արման Բաբասյանն է, իսկ մայրը՝ նախկին գեղասահորդուհի Ժաննա Մեդվեդևան։