Լոնդոնի բնակչուհի Դեբորա Հոջն ամուսնություն է գրանցել իր հնգամյա կատվի հետ, որպեսզի խուսափի տանը ընտանի կենդանուն պահելու ապագա վարձատուների սահմանափակումներից: Այս մասին հայտնում է The New York Post-ը։
49-ամյա բրիտանուհին երկու երեխաներից հետո կատվին համարում է իր կյանքի գլխավոր արժեքը, որոնց նա միայնակ է դաստիարակում: Ամուսնության ձևակերպմանը Հոջը որոշել է այն բանից հետո, երբ անցյալում նա ստիպված էր հրաժարվել երեք ընտանի կենդանիներից, որպեսզի պահպանի վարձատուների պահանջները։
«Իմ ապագա վարձատուները պետք է իմանան, որ մենք կատվի հետ ընտանիք ենք և չենք կարող բաժանվել որևէ պարագայում։ Այն նույնքան կարևոր է ինձ համար, որքան երեխաները։ Ես կնախընտրեի փողոցներում ապրել, քան առանց կատվի», – ասում է Հոջը: