Տեղեկությունն այն մասին, որ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևայի տեղափոխությունը Հայաստանի հավաքական ձախողվել է մարզուհու ազգանունը փոխելու պատճառով, սուտ է: Այս մասին «Спорт-Экспресс»-ին հայտնել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը։
«Տեղեկատվությունն այն մասին, որ մեր ֆեդերացիան չի ցանկացել հրավիրել Եվգենյա Մեդվեդևային այն պատճառով, որ վերջինս փոխել է ազգանունը, բացարձակ սուտ է։ Տեսնում եմ, որ այն տարածվել է բոլոր կայքերում, բայց նման խոսակցություն երբեք չի եղել։ Այն, որ նա փոխել է ազգանունը, մեզ ընդհանրապես չի վերաբերվում։ Ոչ ոք իրավունք չունի միջամտել այդ որոշմանը»,- ասել է Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ Մեդվեդևայի տեղափոխության մասին առաջարկը պաշտոնապես չի հնչել։ «Տեղափոխության ոչ մի խնդրանք, բնականաբար, չի եղել։ Նույնիսկ եթե նա ցանկանար, դա հրաշք կլիներ, ոչ ոք դա չէր սպասում», – հավելել է նա։
Ֆեդերացիայի նախագահը նշել է, որ Հայաստանում Մեդվեդևիայն շատ են սիրում։
Ավելի վաղ Metaratings-ը, վկայակոչելով Մելանյա Ստեփանյանի խոսքերը, հայտնել էր, որ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան Մեդվեդևային չի հրավիրել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, քանի որ նա փոխել է ազգանունը: