Ապրիլի 27-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Կոնգրեսում կայացած Հայոց ցեղասպանության 107-րդ տալելիցին նվիրված ոգեկոչման միջոցառմանը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Միջոցառմանը ներկա են գտնվել Սենատի և Ներկայացուցիչների պալատի տասնյակից ավել անդամներ, կոնգրեսի աշխատակիցներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և այլոք։
Միջոցառման ընթացքում օրենսդիրներն իրենց ելույթներում ընդգծել են տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իրենց գործադրած ջանքերը, որի արդյունքում Կոնգրեսի երկու պալատներն ընդունել են համապատասխան բանաձևեր։ Կոնգրեսականները անդրադարձել են Արցախի հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիային հարջորդած հումանիտար ճգնաժամին և կարևորել Հայաստանին ու Արցախին ԱՄՆ կողմից աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։
Ելույթով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, որը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ընդունած բանաձևերի համար և ընդգծել նախագահ Բայդենի հայտարարության կարևորությունը՝ արդարության վերականգնման գործում։
Դեսպան Մակունցը նշել է, որ միջազգային հանրության կողմից պատշած արձագանքի և դատապարտման դեպքում կարող են կանխվել հետագա ցեղասպանությունների իրականացումը և այդ համատեքստում հիշատակել 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները և էթնիկ զտումները։