Մենք ունենք մի իրավիճակ, որ սահմանին ներկրված գազի դիմաց վճարումների զգալի մասը իրականացվում է ռուսական ռուբլով և, կարծում եմ, էդ երևույթը շարունակական կլինի, ծավալները ռուսական ռուբլով վճարումից բացի կմեծանան: Այս մասին «Հանրային» հ/ը հետ զրույցում նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Բայց, իհարկե, մեր ցանկությունը և վերջնանպատակն է, որպեսզի գազի դիմաց վճարումը տեղի ունենա դրամով: ՀՀ դրամով` մեր ազգային արժույթով: Դա շատ ավելի դասական, առևտրաշրջանառության համար շատ ավելի դասական իմաստով նոր հնարավորություններ կտա մեր արտահանողներին»,-նշել է Գրիգորյանը։