Երեք անգամ ավելացել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող քաղաքացիների թիվը։ Այս մասին ԱԺ-ում քառօրյա նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Նրա խոսքով՝ անցած տարվա ընթացքում ոստիկանություն քաղաքացիություն ստանալու համար գրանցվել է 8591 դիմում, որից 1611-ը՝ 2021 թվականի առաջին եռամսյակում։ Իսկ այս տարվա առաջին եռամսյակում արդեն ստացվել է 3206 դիմում։
Նշենք, որ առաջարկվող փոփոխություններով դիմումներ ստանալու իրավունքը, դրանց քննարկման և քաղաքացիության տրամադրման կարգը փոխանցվելու է Հայաստանի կառավարությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։